Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Աշխատանքի վայրում ձանձրացողներն արագ գիրանում են

Աշխատանքի վայրում ձանձրացողներն արագ գիրանում են

Աշխատանքի վայրում ձանձրույթը հանգեցնում է գիրացման, ձանձրացող աշխատակիցները հակված են տանջվել կարոտից, իսկ դա կարող է հանգեցնել քաշի ավելացման` տարեկան մինչեւ 6 կգ-ով: Ինչպես հաղորդում է Raut.Ru-ն, փորձագետները պնդում են, որ աշխատանքի վայրում ձանձրույթը գիրացման համաճարակի է բերում:

Հարցումների համաձայն, գիրացմանը ոչ պակաս չափով նպաստում են նաեւ տորթերով նշվող ծննդյան տարեդարձները եւ այլ տոները, որոնք կազմակերպում են աշխատակիցները:

Գրասենյակային աշխատողների 42 տոկոսն արդեն տուժել են տորթերի եւ քաղցրավենիքի հանդեպ տածած սիրուց` մեկ տարվա ընթացքում գիրանալով մի քանի կգ-ով: Մասնագետները նման միջոցառումների հիմնական պատճառը համարել են հենց ձանձրույթը:

Ընդ որում, պարզվել է, որ դրանով հիմնականում տառապում են տղամարդիկ:

Հարցվածների կեսը խոստովանել է, որ իրենք անընդհատ ուզում են ծամել, իսկ 30 տոկոսը դատարկություն են զգում, երբ չեն զբաղվում սիրած գործով`  ինչ-որ բան ծամելով:

Կանանց միայն 17 տոկոսն է հայտնել, որ չի կարողանում զսպել իրեն, երբ ուտելիք է տեսնում: Ու թեեւ կանայք նման կամքի ուժ ունեն, սակայն հենց նրանք են հիմնականում գիրանում:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ